Թագավորական 7 զարմանալի փաստ


Թագավորական 7 զարմանալի փաստ
Մարտ 10 11:00 2019

Երբ Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետային տանում էին կախաղան, նա ոտքը դրեց դահճի ոտքի վրա: «Ներեցեք ինձ, հանկարծակի ստացվեց»,- սա դարձավ նրա վերջին խոսքը:

Ֆրանսիացի թագավոր Շառլ VIII-ը ոտքի վեցական մատներ ուներ, և այդ պատճառով նրա համար հատուկ կոշիկներ էին կարում, որոնք հետագայում դարձան այսօրվա ուղիղ քթով կոշիկների նախահայրերը:

Չինացի թագավոր Ցանլունը կախաղան էր հանում բանաստեղծներին` տխուր բանաստեղծություններ գրելու համար:

Մարմնի միակ մասը, որ ամեն օր լվանում էր Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ն իր քիթն էր: Ըստ բժշկական ցուցումների, նա կյանքում լվացվել է ընդամենը երկու անգամ, և տվել է հրաման, ըստ որի արգելվում էր ստիպել նրան լվացվել:

Վիկտորիա թագուհու հարսանեկան նվերներից մեկը կես տոննա քաշով պանրի կտոր էր:

Հռոմեացի կայսր Նեռոնն ամուսնացած է եղել իր ստրուկ տղամարդկանցից մեկի հետ:

Ամենամաքրասեր թագուհին Էլիզաբեթ I Տրյուդորն էր: Նա անգամ կարողացավ արքունիքում մտցնել լողանալու սովորությունը, որն ըստ բժիշկների վնաս էր առողջությանը: