Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել. «Ռեստարտ»-ի անդամների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին


Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել. «Ռեստարտ»-ի անդամների  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին
Մարտ 8 15:11 2019

Մարտի 3-ի գիշերը Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը, և «Ռեստարտ»-ի անդամ Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Սիմոնյանը հարցաքննվել են:

Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Մարտի 3-ի գիշերը Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը հարցաքննվել է ու տուժող ճանաչվել: Հարցաքննվել են նաև «Ռեստարտ»-ի անդամ Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Սիմոնյանը, որոնց նկատմամբ նաև խափանման միջոց է ընտրվել:

«Դավիթ Պետրոսյանը և Դավիթ Սիմոնյանը երեկ հարցաքննվել են: Դավիթ Պետրոսյանը և Դավիթ Սիմոնյան   նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-ասաց  ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակը:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Հիշեցնենք, որ Նարեկ  Մալյանը հայտնել էր, որ իր վրա հարձակում է տեղի ունեցել, որը չհերքեցին նաև  «Ռեստարտ»-ի անդամները: