Բակո Սահակյանը Շուշիում քննարկել է այդ շրջանի զարգացմանը վերաբերող հարցերը


Բակո Սահակյանը Շուշիում քննարկել է այդ շրջանի զարգացմանը վերաբերող հարցերը
Մարտ 8 15:10 2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին այցելել է Շուշի քաղաք, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ:

Քննարկվել են Շուշիի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: