Մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը


Մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը
Մարտ 8 14:16 2019

Ստամբուլում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը։

Այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական Լույս ամսագիրը։ Պատրիարքը երկար տարիներ գամված էր անկողնում եւ չէր կարողանում կատարել պարտականությունները։ Թուրքիայի կառավարության որոշմամբ պատրիարքի պարտականությունները իրականացնում է արք.  Արամ Աթեշյանը։