Ոստիկանության մարտիության ուժեղացված ծառայություն. Կանանց բոլոր մեքենաները կանգեցվել են


Ոստիկանության մարտիության ուժեղացված ծառայություն. Կանանց բոլոր մեքենաները կանգեցվել են
Մարտ 8 13:12 2019

Մարտի 8-ին ուժեղացված ծառայության էին դուրս եկել ճանապարհային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայողները:

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության նպատակն էր կին վարորդներ հայտնաբերելը:

Կանանց բոլոր մեքենաները՝ անխտիր կանգնեցվեցին եւ...

Եվ ճանապարհային ոստիկանները վարորդական վկայական պահանջելու փոխարեն շնորհավորեցին կանանց գարնանային ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ:

Ճանապարհային ոստիկանները կին վարորդներին մաղթեցին երջանկություն, սեր, բազում ժպիտներ եւ ամենակարեւորը՝ կանաչ ճանապարհ:

Նույն օրը հասարակական կարգը պահպանող պարեկապահակետային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին կին հետիոտները:

Ոստիկանների ներկայությունից եւ պատվի առնելուց առաջին հայացքից հանկարծակիի եկող քաղաքացուհիներին պարեկապահակետային ծառայողները շնորհավորեցին ու ծաղիկներ նվիրեցին:

Սիրելի կանա՛յք եւ աղջիկնե՛ր, եւս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ ու մաղթում շատ լույս ու ջերմություն: