27-ամյա քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից


27-ամյա քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից
Մարտ 8 10:17 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 8-ին, ժամը 04:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են  մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Գ. Գ.-ի (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը:  Գ. Գ.-ն տեղափոխվել է ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժին: