Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը


Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Մարտ 6 17:45 2019

Մարտի 6-ին, ժամը 12:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ Ռենեսանս ռեստորանային համալիրի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:35-ին, մարվել՝ 12:40-ին:

Ամբողջությամբ այրվել է Scania մակնիշի ավտոմեքենայի խցիկը (վարորդ` Չ. Ջ.): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: