Մարտի 5-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաք տներից մեկի բակում տղամարդու դի կա. Տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 34-ամյա Սևան Նավասարդյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։
Մինչ դատաբժիշկը դիակի զննություն կկատարեր, սպանության վայրից փախուստի դիմած կասկածյալը հայտնաբերվել է։ Նա Բերդ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Գինովյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը նախկինում բռնաբարության համար դատապարտված է եղել։
Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և, ըստ տեղեկությունների, մինչև մուրճով հարվածներ հասցնելը, Ն. Գինովյանը փայտով է հարվածել Ս. Նավասարդյանին։
Դրդապատճառը եղել է ծառերն էտելու հարցը։
Սպանություն Տավուշում. Բերդի 34-ամյա բնակչի գլխին մուրճով հարվածներ են հասցրել ծառերն էտելու հարցի շուրջ վեճից հետո










