Հրշեջները մարել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում բռնկված հրդեհը


Հրշեջները մարել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում բռնկված հրդեհը
Մարտ 5 22:50 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 5-ին, ժամը 18:20-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում այրվում է հացատան առաստաղը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Դուրան 5-րդ փողոցի թիվ 1 տանը մոտակա հացատան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:34-ին, մարվել՝ 19:50-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ):