Ականատես ենք մի վշտալի պատմության, որ նորից քանդում են. Լևոն Թոքմաջյան


Ականատես ենք մի վշտալի պատմության, որ նորից քանդում են. Լևոն Թոքմաջյան
Մարտ 5 11:03 2019

Զարմանալիորեն քանդվում են այն շենքերը, որոնք որ լավն են, պիտանի են, դա ուղղակի ինձ զարմացնում է: Բնիկ, հին երևանցու համար սրտի ցավ է, որ տեսնում է ամեն ինչ քանդվում է:Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործ, նկարիչ Լևոն Թոքմաջյանը:

«Ուրախացանք, ոգևորվեցինք, ասեցինք նոր ժամանակներ են, հեղափոխությունէ, սերնդափոխություն  է, և Մեսչյանն էլ հայտարարեց, որ ոչ մի շենք չի քանդվի, սակայն նորից ականատես ենք մի վշտալի պատմության, որ նորից քանդում են: Կարո՞ղ է  վերջ ի վերջո Օպերայի շենքն էլ մի օր հայտնվի ցուցակից դուրս, հետո ի՞նչ ենք անելու, և ահա հերթական զոհերից մեկը դարձավ այս գեղեցիկ շինությունը: Տեսեք՝ ինչ են քանդում և ինչ են տեղը կառուցում` մի այլանդակություն: Լավ, ընդունեք,թե ցուցակում չկա, բա Մեսչյանն ի՞նչ է մտածում, բայց իրենց հոգու ցուցակում չկա, բարոյականություն չկա, այսպիսի գեղեցիկ շենքը քանդեն»,-ասաց քանդակագործը:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն անդրադառնալով խնդրին՝ ասաց, որ պետք է հաստատվեն օրենքներ և ոչ թե գլխավոր ճարտարապետով, քաղաքապետով,Թոքմաջյանով կամ Հեքեքյանով  որոշվի այդ շենքը պատմակա՞ն է, թե` չէ:

«Պատճառաբանել, որ այս շենքը պատմական չէ, քանի որ նման մի շենք էլ կա Մաշտոցի պուրակի վրա` Դերասանի շենքը, պետք է ասեմ, որ դա սրա նամանակը չէ, ֆասադի մոտավոր նման լինելը կապ չունի, նա ընդհանրապես ուրիշ տեսակ  շենք է»,- ասաց նա:

Թոքմաջյանն ու Հեքեքյանը  վստահ են, որ  շենքի ճակատային մասն այլևս չի վերականգնվի: