Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 14։35-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր» չհասած ճանապարհին, դեպի Երևան ընթանալիս բախվել են 59-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի բեռնատարը և 38-ամյա Գոռ Խաչատրյանի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները։
Կայքը հայտնում է, որ վթարի հետևանքով բեռնատար Mercedes-ի ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և ճանապարհային ոստիկանության ծառայողների միջոցով ՃՈ ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Նշված կենտրոնից հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Դեպքի վայրում զննություն են կատարում քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Մենդիկյանը և քննիչ Արմեն Զոհրաբյանը։ Փաստի առթիվ Ն. Մենդիկյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։










