Քնի հետ կապված խնդիրները կարելի է լուծել սննդակարգի մեջ փոփոխություններ կատարելով:
Այդ մասնին պատմել են ամերիկացի սոցիոլոգները. Washington Post ամսագրում ներկայացված է, թե ինչպես կարելի է սննդակարգի միջոցով կարգավորել քունը:
Մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս երեկոյան սննդակարգից բացառել կոֆեինը, ինչպես նաև` խմիչքն ու նիկոտինը:
Լավ քնելուն նպաստում է հնդկահավը, որի միսն իր մեջ պարունակում է տրիպտոֆան:
Եթե Դուք բու եք ու առավոտյան էլ պետք է վաղ արթնանաք, ապա ընթրիքին կերեք բալ. այն իր մեջ քնի հորմոնի որոշակի չափաբաժին է պարունակում:
Քնի կարգավորման համար պետք է օգտագործել նաև կաթ, ընկույզ, ձուկ և մածուն:










