Քաղցկեղի առաջացման նշաններ, որոնք մենք անտեսում ենք


Քաղցկեղի առաջացման նշաններ, որոնք մենք անտեսում ենք
Մարտ 3 21:45 2019

Բրիտանացի գիտնականները 50-ից բարձր տարիքի 1700 կամավորների շրջանում իրականացված հետազոտությամբ պարզել են, որ բազմաթիվ դեպքում մարդիկ ոչ ճիշտ ուշադրությամբ են քաղցկեղի առաջացման նախանշաններին վերաբերվում: Մասնակիցները տրամադրել են հարցաշար, որը ներառել է 17 ախտանշաններ: Դրանցից են՝

• անբացատրելի արյունահոսությունը,

• անբացատրելի հազը,


• անբացատրելի ուռուցքները,

• խալի տեսքի փոփոխությունը 

• հաստ աղիքի կամ միզապարկի գործունեության նշանակալի փոփոխությունները:



Հարցվածների 53 %-ի մոտ նախորդող 3 ամիսներին վերոնշյալ ախտանշաններից առնվազն մեկի առկայությունն է նկատվել, թեև նրանց ընդամենը 2 %-ի մտքով է անցել, որ պատճառը կարող է քաղցկեղի առաջացումը լինել: Մնացած դեպքերում երեույթի առաջացման աղբյուրը տարիքին, ինչպես նաեւ ինֆեկցիայի, արթրիտի, կիստայի կամ թութքի առկայությանն է վերագրվել: