ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած


ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած
Մարտ 3 00:11 2019

Մարտի 2-ին, ժամը  20:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում՝ «Արմա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1966 թ.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Բ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ավտոմեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: