Արտակարգ իրավիճակների նախարարությունը քիչ առաջ ահազանգ է ստացել, որ Ալավերդյան փողոցում գտնվող Կովկաս ռեստորանային համալիրում ռումբ կա տեղադրված։
Ինչպես հայտնում է Armday.am-ի թղթակիցը, դեպքի վայր են ժամանակ հրշեջ-փրկարարական ջոկատը, տեղում են նաեւ շտապ բուժօգնության բրիգադը, ԱԻՆ աշխատակիցները։
Նրանք հայտնել են, որ ամենայն հավանականությամբ՝ ահազանգը կեղծ է, չնայած ստուգումներ իրականացվում են։
Այդուամենայնիվ՝ իրավիճակը հանգիստ է, մարդիկ շարունակում են գտնվել ռեստորանի ներսում։












