Այրվել է տանիք


Այրվել է տանիք
Մարտ 2 19:18 2019

Մարտի 2-ին, ժամը 13:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրք գյուղի Ա2 թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:47-ին, մարվել՝ 14:53-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 90 քմ և տանիքում կուտակած մոտ 100 հակ անասնակեր: