Եթե նախկին իշխանության ժամանակ հարցերը զանգով էին լուծվում, ապա հիմա այպես չէ. Ն. Ղարիբյանը՝ Արթուր Գրիգորիչի զանգի մասին


Եթե նախկին իշխանության ժամանակ հարցերը  զանգով էին լուծվում, ապա հիմա այպես չէ. Ն. Ղարիբյանը՝ Արթուր Գրիգորիչի զանգի մասին
Մարտ 1 15:16 2019

Տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսք, և նախարարության աշխատակիցներից ինչ-որ մեկը, իր ձեւակերպմամբ, քաղծառայողին ոչ հարիր կեցվածք է դրսեւորել: Այս մասին ասաց Մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանից 

Հարցին, թե ով է փաստաթուղթը դուրս հանել կամ, ովքեր են աշխատել այդ փաստաթղթի վրա, Մշակույթի նախարարի պարտականությունների կատարողը հրաժարվեց պատասխանել: Նա նաև շրջանցնեց լրագրողների այլ հարցեր,և բուն շեշտը դրեց միայն այն ինֆորմացիայի վրա, որ ՊՈԱԿ-ները չեն փակվելու:

 «Դա մեր ներքին աշխատանքային փաստաթղթաշրջանառության համակարգում է պտտվել, ընդամենը առաջարկների փաթեթ է, որն արվել է վերլուծությունների հիման վրա, բայց դա չի նշանակում, որ դա վերջնական որոշում է: Դա ընդամենը տեղեկանք է եւ անգամ նախագիծ չէ: Այդտեղ ինչ-որ գրված է, գրված է փաստարկված վերլուծության հիման վրա, իսկ թե ինչպես է հայտնվել «դրսում», հավանաբար նախարարության աշխատողներից մեկը քաղծառայողին ոչ հարիր գործողություն է կատարել եւ մեր ներքին աշխատանքային փաստաթուղթը տրամադրել է ԶԼՄ-ներին: Այդպիսի վերլուծություններ, առաջարկներ, տեղեկանքներ բոլոր նախարարություններում էլ կատարվում են»,-ասաց Նազենի Ղարիբյանը:

Ղարիբյանի խոսքով՝  մղումը եղել է հասկանալը դրանց գործունեության արդյունավետությունը, համապատասխանելիությունը իրենց կանոնադրությամբ սահմանված նպատակներին և կարգավիճակին: Խնդիր դրված չի եղել ՊՈԱԿ-ների ինչ-որ քանակից ինչ-որ քանակի անցնելը:

 Անդրադառնալով Երգի թատրոնի հետ կապված աղմուկին և Արթուր Գրիգորիչի արձագանքին՝ Ն. Ղարիբյանն ասաց.

«Երգի պետական թատրոնը չի փակվելու, ոչ էլ Աթուր Գրիգորյանն ինձ զանգել է: Եթե նախկին իշխանության ժամանակ հարցերն այդպիսի զանգերով էին լուծվում, ապա հիմա այպես չէ»,-ասաց նա:

Նշենք, նաեւ, որ երկուշաբթի օրը Ղարիբյանը կհանդիպի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների տնօրենների հետ: