Թիկունքից մոտեցել են երիտասարդ աղջկան, զրկելով ձեռքերն ազատ շարժելու հնարավորությունից, բռնությամբ նստեցրել ավտոմեքենան ու առեւանգել


Թիկունքից մոտեցել են երիտասարդ աղջկան, զրկելով ձեռքերն ազատ շարժելու հնարավորությունից, բռնությամբ նստեցրել ավտոմեքենան ու առեւանգել
Մարտ 1 00:08 2019

Արարատի մարզի 4 բնակիչ մեղադրվում են երիտասարդ աղջկան առեւանգելու մեջ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Այգավան գյուղի բնակիչն ամիսներ շարունակ սիրահետել է հարևան գյուղի բնակչուհուն՝ հանդիպել նրան, բջջային հեռախոսով հաղորդագրություններ ուղարկել և փորձել շահել նրա համակրանքը, սակայն մշտապես ստացել մերժում։ Տղան չի նահանջել ու ծնողներին է ուղարկել աղջկա տուն՝ ստանալու վերջինիս ծնողների համաձայնությունը աղջկա հետ հանդիպելու համար՝ հետագայում ամուսնանալու նպատակով։ Բայց աղջիկը մնացել է անդրդվելի եւ աղջկա ծնողները բացատրել են խնամախոսության եկածներին, որ իրենց դուստրն ամուսնանալու նպատակ չունի, չի ցանկանում այդ տղայի հետ շփվել, ուստի խնդրել են, որպեսզի վերջինս չանհանգստացնի իրենց աղջկան:

Հերթական մերժումը կրկին չի կոտրել սիրահարված երիտասարդի կամքը եւ որոշել է փախցնել աղջկան։ 2018թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, երիտասարդն իրեն պատկանող «Մերսեդես֊Բենց Ե320» մակնիշի ավտոմեքենայով՝ ընկերոջ հետ, գնացել է հարեւան գյուղ, որտեղ բնակվում էր աղջիկը եւ հենց փողոցից առեւանգել նրան: Նախապես կատարված դերաբաշխման համաձայն՝ երիտասարդը մոտեցել է աղջկան՝ շեղելու ուշադրությունն, իսկ ընկերը թիկունքից բռնել է նրան' զրկելով ձեռքերն ազատ շարժելու հնարավորությունից, որից հետո ուժի գործադրմամբ նստեցրել ավտոմեքենան։ Ճանապարհին փոխել են ավտոմեքենան

Տեսնելով, որ աղջիկն անդրդվելի է ՝ երտասարդը նրան վերադարձրել է։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնցից երեքին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1-ին 131-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Աղբյուր` Փաստինֆո