Ադրբեջանում Հայաստանի քաղաքացուն դատապարտել են 20 տարվա ազատազրկման


Ադրբեջանում Հայաստանի քաղաքացուն դատապարտել են 20 տարվա ազատազրկման
Փետրվար 27 15:45 2019

Ադրբեջանում Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին արագ կարգով  դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Report-ի փոխանցմամբ՝ Ղազարյանի կատարած «ծանր հանցագործությունը» արագացված տեմպով է քննվել:

Կարեն Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ-ի մի շարք հոդվածներով, մասնավորապես կյանքի եւ առողջության, տնտեսական  գործունեության ոլորտում, հասարակական անվտանգության դեմ կատարված հանցագործությունների մեջ:

Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը գերի էր ընկել անցյալ  տարվա ամռանը: Երիտասարդը հոգեկան հիվանդություններ ունի, սակայն դա չի խանգարում Ադրբեջանի իշխանություններին նրան որպես «դիվերսանտ» ներկայացնել: