Պետական վերահսկողական ծառայության՝ ՀՀ ոստիկանության եւ «Ուկռինվենստ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրերի ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում սույն թվականի փետրվարի 25-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու հետեւանքով պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնող վնաս պատճառելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից:
Գործը կատարման համար ուղարկվել է նախաքննության ՀՀ հատուկ քննչական ծառայություն։