Մենք տարածք չենք ստացել, ստացել ենք հողամաս, սակայն այստեղ ծառ տնկելու հնարավորություն էլ չկար։ Այս մեռյալ շենքը կենդանանում է մեզանով։ Այս շենք գալիս մարդիկ, մտավորականներ, գրողներ, նկարիչներ գալիս են այս խմբագրությունների համար։Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Անդին» գրական գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ անդրադառնալով հնգօրյա ժամկետում Բուզանդի հասցեում գտնող տարածքը ազատելու մի շարք լրատվամիջոցներին ուղղված քաղաքապետարանի ծանուցմանը։
«Նրա խոսքով՝ շենքը ստացել են սարսափելի վիճակում, սակայն կարողացել են «քրիստոնեական» տեսքի բերել. «6 տարի առաջ, երբ այստեղ տարածք տվեցին «Անդին» ամսագրին, պատը գրեթե ստվարաթղթից էր, որը հեշտությամբ կարելի էր ձեռքով կոտրել։ Հսկայական փող ծախսեցինք, որ քրիստոնեական տեսքի բերենք։ «Ֆանտաստիկ» զուգարաններ ուներ, մտնելիս աչքերդ մրմռում էր մտնելիս, նորմալ սանհանգույց սարքեցինք ու սկսեցինք աշխատել։ Քաղաքապետարանը տեսնելով որքան փող ենք ծախսել, որոշեցին ժամանակավորապես անհատույց տրամադրել, որովհետեւ փող չէին ծախսել եւ սենյակներ չէին տրամադրել»,-ասաց նա:
Ամսագրի խմբագրական խորհրդի նախագահը համոզված է՝ Երեւանի քաղաքապետարանը այդ շենքում տեղավորված լրատվամիջոցներին պարտք է:Տեր-Գուլանյանը հորդորեց մամուլի հետ այդ տոնով չխոսել. «Դա խաղ է կրակի հետ։ Այն որոշումը, որն ուղարկել են մեզ, չափազանց անհարգալից վերաբերմունք է մամուլի նկատմամբ։ Երբեք մամուլի հանդեպ այսպիսի վերաբերմունք չեմ տեսել, ինչպես այս վերջնագրում։ Չի կարելի մամուլի հետ վերջնագրի լեզվով խոսել։ Մամուլի հետ պետք է հարգանքով լինել։ Թող գան տեսնեն ինչից ինչի է վերածվել այս շենք»,-ասաց նա: