Երեւանյան խանութից բացահայտ օծանելիքներ է հափշտակել. 38-ամյա կասկածյալին գտել են


Երեւանյան խանութից բացահայտ օծանելիքներ է հափշտակել. 38-ամյա կասկածյալին գտել են
Փետրվար 27 12:34 2019

Փետրվարի 23-ին՝ ժամը 00.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի խանութի տնօրեն եւ հայտնել, որ փետրվարի 22-ին՝ ժամը 23.30-ին, Բաղրամյան պողոտայի 54/2 հասցեի մոտ գտնվող գետնանցումի գիշերային պահակը նկատել է, թե ինչպես է մի տղամարդ դուրս գալիս նշված հասցեում գտնվող խանութի պատուհանից բացահայտ հափշտակում է օծանելիքներ ու դիմում փախուստի:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1981 թ. ծնված Մարատ Մ.-ն:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում փետրվարի 26-ին, ժամը 20.30-ին, Մարատ Մ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին:

Մարատ Մ.-ն ներկայացվել է քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: