Օղին ու ծխախոտը նորից թանկանալու են


Օղին ու ծխախոտը նորից թանկանալու են
Փետրվար 27 12:00 2019

Այս ամռանը՝ հուլիսի 1-ից, կբարձրանան ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը՝ շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով ։

Այսպիսով կառավարությունը մտադիր է պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցել: Միաժամանակ սա նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելու հետեւանքն է, քանի որ Հայաստանը հարկային ու մաքսային դրույքաչափերը պետք է համաձայնեցնի ԵԱՏՄ դրույքաչափերի հետ:

Հարկ է նշել, որ ալկոհոլային խմիչքները, ծխախոտը եւ բենզինն անցած տարվա հունվարի 1-ից արդեն իսկ թանկացել էին: