Արտակարգ իրավիճակ Հրազդանի մոտ. մերկասառույցի պատճառով մի քանի մեքենաներ են բախվել, մեկն էլ շրջվել է. կա վիրավոր


Արտակարգ իրավիճակ Հրազդանի մոտ. մերկասառույցի պատճառով մի քանի մեքենաներ են բախվել, մեկն էլ շրջվել է. կա վիրավոր
Փետրվար 27 11:26 2019

Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղ]վել Երեւան-Սեւան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական շրջանում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ճանապարհի մերկասառույցի պատճառով Հրազդանի վարչական տարածքում մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել։ Ավտոմեքենաներից մեկը կողաշրջվել է եւ հայտնվել է ծառերի մեջ, իսկ մի քանի ավտոմեքենաներ էլ մեծապես վնասվել են։

Մի քանի ավտոեմեքենաների վարորդներ՝ չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց ուժերով քարշակների միջոցով տեղափոխեցին իրենց մեքենաները։ Աղբյուրը հայտնում է, որ վարորդներն ասում էին նաեւ, ու վթարի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։