Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են իրենց պաշտպանյալին 20 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել:
Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի դիմում են ներկայացրել գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին, և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Որոշումը կհրապարակի փետրվարի 27-ին ժամը 14:00-ին։
2018թ. դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել բավարարել Մանվել Գրիգորյանի գրավով ազատ արձակելու առաջանի ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը: Գրիգորյանը կրկին կալանավորվել էր: