Երևանում կրակոցներ են հնչել. 3 քաղաքացի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց


Երևանում կրակոցներ են հնչել. 3 քաղաքացի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Փետրվար 25 08:56 2019

Shamshyan.com-ի տեղեկություններով`  կրակոցներ են հնչել Երևանում: Հրազենային վնասվածքով երկու քաղաքացի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ևս մեկը` «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Աղբյուրի փոխանցմամբ` ոստիկաններն ու քննիչները Բագրատունյաց փողոցի ավտոլվացման կետերից մեկում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է բեյսբոլի բիտա, արնանման հետքեր և արյունոտ բաճկոն:

Իսկ Արցախի փողոցում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Toyota մակնիշի 50 ZZ 004 համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կայքը գրում է, որ, ըստ տեղեկությունների, վիրավորներից մեկը ԱԺ պատգամավորներից մեկի եղբոր որդին է: