ՃՏՊ Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում. կա տուժած


ՃՏՊ Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում. կա տուժած
Փետրվար 23 20:52 2019

Փետրվարի 23-ին, ժամը 18:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Toyota Voxy մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Դ.) և Hayasa մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Լ. Մ., ծնված 1994 թ.):

Փրկարարները մոտոցիկլետի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն: