Հրդեհ Օձուն գյուղում


Հրդեհ Օձուն գյուղում
Փետրվար 23 20:40 2019

Փետրվարի 23-ին, ժամը 12:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել  Լոռու մարզի Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ և ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:05-ին, մարվել՝ 15:12-ին:

Այրվել են դպրոցի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 450 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: