Երևանի քաղաքապետի տեղակալՀայկ Սարգսյանը հանդիպել է շինարարական աշխատանքների մրցույթներին մասնակցող շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին:
«Այսուհետ քաղաքապետարանն ուժեղացված հսկողություն էիրականացնելու շինարարական աշխատանքների որակի նկատմամբ: Ունենք դեպքեր, երբ 100 մլն դրամ նախահաշվային արժեքով մրցույթումհաղթել է ընկերություն, որը, դիմելով դեմպինգի, առաջարկել է 20 մլնդրամ: Կամ օրինակ 40 մլն նախահաշվային գնով մրցույթներում հաղթելեն 11 մլն-ով: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել արհեստական գնիջեցում, որը չի կարող չանդրադառնալ նաև իրականացվող աշխատանքներիորակի վրա, որովհետև նախահաշվային արժեքները մշակվում ևհաշվարկվում են շուկայական իրական արժեքների հիման վրա: Մենք, իհարկե, հակված ենք, որ տնտեսումներ լինեն և դրանք ուղղենք այլ՝ ոչպակաս կարևոր ծրագրերին, բայց նաև չենք կարող թույլ տալ, որմրցույթներին մասնակցությունը շարունակվի նման մոտեցմամբ», – ընդգծել է Հայկ Սարգսյանը:
Փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ: Թե՛ շինարարության, և թե՛ տեխնիկական հսկողության ժամանակ թերությունների հայտնաբերման դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները: Ընկերությունները ոչ միայն կտուգանվեն և կհայտնվեն «սև ցուցակում», այլև, կախված խախտումների տեսակից կարող են ենթարկվել մինչև անգամ քրեական պատասխանատվության:
Փոխքաղաքապետն ընդգծել է, որ քաղաքի այս տարվա բյուջեով կապիտալ շինարարությունների համար հատկացումներն ամենամեծն են, ինչը նշանակում է, որ կան բավարար միջոցներ որակյալ աշխատանք իրականացնելու և դրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար:
«Ժամանակն է, որպեսզի մենք և մեր երեխաները քայլենք որակյալկառուցված մայթերով ու փողոցներով, ապրենք ամուր շենքերում: Եթեորևէ գործառույթ իրականացվեց խախտումով կամ պահանջների թերիկատարմամբ, ապա դրանք չեն ընդունվելու և ունենալու են իրավականլուրջ հետևանքներ»,- ընդգծել է Հայկ Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրացրել են մրցութային պահանջների հետ կապված որոշ հարցեր: