ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ 2026-ին չպետք է շոշափելի ավելացնել ՀՀ ռազմական բյուջեն։
«Քանի որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրվել է «Խաղաղության պայմանագիր», և նաև, այն շեշտակի ավելացումը, որը տեղի է ունեցել նախորդ տարիների ընթացքում, այդ տեմպը պահելը արդեն իսկ բավականին լուրջ է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Պատգամավորը զարմացավ, թե ինչու են մեր ռազմական բյուջեն համեմատում Ադրբեջանի ռազմական բյուջեի հետ. «Մենք պետք է ունենանք մարտունակ բանակ, որը ունակ է լինելու պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Ու հենց այդ պատճառով է, որ մենք ողորմելի ու խղճուկ 400 մլն դրամանոց ռազմական բյուջեն դարձրել ենք բավականին շոշափելի, տեսանելի 1մրդ 700 մլն դրամ»։