Աշտարակում վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղային. երեխան հոսպիտալացվել է


Աշտարակում վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղային. երեխան հոսպիտալացվել է
Փետրվար 7 23:47 2019

Փետրվարի 7-ին վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Մնացական Մուրադյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 VA 975 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա  Նարեկ Պ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է Աշտարակի բժշկական կենտրոն և կատարվածի մասին տեղեկացրել ոստիկանության Աշտարակի բաժին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարոդ Մ. Մուրադյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ երեխան սովորում է Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 4-րդ դասարանում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: