Իջևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել


Իջևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Փետրվար 6 13:40 2019

Փետրվարի 6-ին` ժամը 10:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել Ժ. Ճ.-ի (ծնված 1939 թ.) դին: