Երևանում բախվել են ոստիկանության զորքերի ծառայողի Нива-ն ու մարդատար Газель-ը. կա վիրավոր


Երևանում բախվել են ոստիկանության զորքերի ծառայողի Нива-ն ու մարդատար Газель-ը. կա վիրավոր
Փետրվար 6 13:28 2019

Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 111 II 14 համարանիշի և թիվ 46 երթուղին սպասարկող Газель մակնիշի 3351 Տ համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Нива-ն հաշվառված է ոստիկանության զորքերի հաշվեկշռում, վարորդն է ոստիկանության զորքերի ծառայող է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: