Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը Ուշիի ոլորաններում բախվել է երկաթե արգելապատնեշներին, հետո հսկայական քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում


Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը Ուշիի ոլորաններում բախվել է երկաթե արգելապատնեշներին, հետո հսկայական քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում
Փետրվար 6 00:38 2019

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 43-ամյա Տրդատ Բեկոյանը իր վարած Opel մակնիշի 35 ԼF 996 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում Ուշիի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և առաջ ընթանալով՝ բախվել հսկայական քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները ու նրան հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը: