Չգիտեմ ՝ինչի մասին է խոսքը. Նարեկ Վանեսյանն իր դեմ քրեական գործի մասին


Չգիտեմ ՝ինչի մասին է խոսքը. Նարեկ Վանեսյանն իր դեմ քրեական գործի մասին
Փետրվար 5 16:00 2019

Ինչպես հայտնել էինք՝ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Նա կասկածվում է խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ:

Այս մասին մանրամասներ  իմանալու նպատակով ArmDay.am-ը կապ հաստատեց Նարեկ Վանեսյանի հետ, ով նշեց, որ  տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը:

«Մամուլից տեղեկացա Քննչական Կոմիտեի Տավուշի մարզային վարչության կողմից հարուցված քրեական գործի մասին և քիչ առաջ խոսեցի տվյալ գործով քննիչի հետ, տեղեկացա, որ ինձ ավելի վաղ ուղարկվել է որպես վկա հարցաքննվելու ծանուցում, որը սակայն չեմ ստացել: Միևնույն ժամանակ նշեմ, որ օրենքով սահմանված կարգով ներկայանալու եմ Տավուշի քննչական վարչություն, գործի մանրամասներին տեղեկանալու համար։ Մինչ ասյ պահը ոչ մի ծանուցագիր չեմ ստացել, ստորագրություն չեմ տվել»,-ասաց Ն.Վանեսյանը:

Նշենք, որ Նարեկ Վանեսյանը Իջևան ԲԿ ՓԲԸ-ի տնօրեն է աշխատել 2015 թվականին: Աշխատանքից ազատվելու պատճառը պաշտոնի բարձրացումն է եղել.նշանակվել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ: