Շիրակի մարզում հայտնաբերվել է Գյումրիի օլիմպիական մարզապատանեկան դպրոցի մարզիչի կախված դին


Շիրակի մարզում  հայտնաբերվել է Գյումրիի օլիմպիական մարզապատանեկան դպրոցի մարզիչի կախված դին
Փետրվար 5 12:59 2019

Փետրվարի 4-ին, ժամը՝16:45  ՀՀ ոստիկանության  օպերատիվ կառավարման  կենտրոն քաղաքացուց ահազնագ է ստացվել, որ հարևանությամբ բնակվող տղան  բնակարանում կախվել է: Այս մասին ArmDay.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ  Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկի  միջանցքում ՝ հյուրասենյակի դռան վերևից  անցնող գազի  խողովակից  վզնոցով կախված  վիճակում հայտնաբերվել է  Շիրակի մարզի 1986 թվականին ծնված բնակչի դին»,-ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ն. Հարությունյանը:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի  մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ:

Դեպքի առիթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին:

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: