«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ սկանդալները շարունակվում են: Վերջերս համացանցում մեծ քննադատություն առաջացրեք նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանին վերարկուն՝ կարված կենդանու բնական մորթիով, որն արժե 300 հազար դրամ:
Այս անգամ պատգամավորին դուր չի եկել, որ իր համար ազատ սեղան չի եղել Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում և աշխատակիցներին անհարմար իրավիճակի մեջ է գցել: Միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել Լյուդմիլա Սահակյանը:
ArmDay.am-ը միջադեպի հետ կապված մանրամասներ իմանալու նպատակով կապ հաստատեց հյուրանոցի հետ, սակայն աշխատակազմի անդամները զանգերն իրար փոխանցելով, անհասկանալի պատճառաբանություններով փորձեցին խուափել պատասխանել մեր հարցերին, ավելի հստակ՝ եղե՞լ է նման միջադեպ, թե՞ ոչ:
Ավելի ուշ, պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ հրապարակումը և նրան խնդրել ջնջել, կամ խմբագրել գրածն իր մասին: