«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը շարունակում է հացադուլը:
Դատապարտյալի հարազատները նշում են, որ 6 օր է հացադուլ հայտարարած դատապարտյալին տեսակցության չեն այցելել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Ավելի ուշ՝ ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին ArmDay.am-ին հայտնցեցին ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնից:
«Այսօր չհայտարարված այց է կատարվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Մեր աշխատաիցները հանդիպել են նաև Վաղարշակ Ավետիսյանի հետ: Մանրամասների մասին պաշտոնական հայտարարություն կտարածենք»,-հայտնտեցին ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Վաղարշակ Ավետիսյանը 2008 թվականի հունվարի կեսերին Արման Մանուկյանից խարդախությամբ հափշտակել էր զգալի չափի գույք,այնուհետև 2008 թվականին հունվարի 26-ին, Գոռ Սաֆարյանի և Արագեղեցիկ Բաղդասարյանի հետ ավտոմեքենայից կրկին անգամ կատարել էր գույքի զգալի չափի հափշտակություն, 2008 թվականի փետրվարին խարդախության եղանակով Աշոտ Մովսիսյանից կրկին անգամ հափշտակել էր զգալի չափի գույք, 2008 թվականին մարտի 16-ին ավազակությամբ զուգորդված, շահադիտական նպատակով սպանել էր Միխայիլ Հովհաննիսյանին:
Վաղարշակ Ավետիսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 178 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցանքներում և դատապարտվել ցմահ ազատազրկման։