Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է


Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է
Փետրվար 4 14:40 2019

armtimes.com-ի տեղեկություններով՝  Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ Հատուկ քննչական ծառայությունում է եղել:

Մեզ հաջողվեց ճշտել, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է: Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը կշարունակվի:

ՀՔԾ-ից, սակայն, մեր այս տեղեկությունը չմեկնաբանեցին: