Կոկորդիլոսի միսը չի հայտնվի տոնական սեղանին. երկրաբանը՝ կոկորդիլոսների հետ կապված հետագա պլանների մասին


Կոկորդիլոսի միսը չի հայտնվի տոնական սեղանին. երկրաբանը՝ կոկորդիլոսների հետ կապված հետագա պլանների մասին
Փետրվար 4 12:00 2019

«Ապշանք», այսպես է կոչվելու  Արարատի մարզում գնտվող էկոայգին, որտեղ  պատրաստվում են կոկորդիլուսաբուծությամբ զբաղվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը:

Նրա խոսքով՝  նման բան գոյություն չունի ամբողջ տարածաշրջանում:  Նպատակը զբոսաշրջությունը զարգացնելն է:

«Ամբողջ ծրագրի մեջ ամենառիսկայինը հենց կոկորդիլոսն է հանդիսանում: Թանկ հաճույք է, կենդանուն երկար ժամանակ պետք է պահել, որպեսզի այն հասնի արդյունաբերական մակարդակի: Համաձայն չեմ բնապահպանների հետ, որ դա վերացող կենդանի է: Աշխարհում տարեկան մորթում են 1 մլն.200 հազ. կոկորդիլոս: Կան կոկորդիլոսներ, որոնք ապրում են բնության մեջ, և կան կոկորդիլոսներ, որոնք ապրում են ֆերմաներում:Նրանք հատուկ հարմարեցված են փակ պայմաններում ապրելու համար» ,-ասաց Սարգսյանը:

Թե ինչու է  էկոայգին հենց Արարատի մարզում բացվում,  երկրաբանը նշեց, որ դիմել են կառավարությանը, կառավարությունը տարածքներ է առաջարկել:

«Ծրագրով դիմեցիքն կառավարությանը նրանք առաջարկեցին Տավուշի մարզում:Մենք փորձեցինք նամակներ ուղարկել նաև Արարատի և Արմավիրի մարզ, և ստացանք պատասխան, որ  հետաքրքրված են ծրագրով: Արարատի մարզպետն ավելի արագ արձագանքեց, առաջարկեցին տարածնքեր ուսումնասիրել: Այն Դաշտավավան համայնքում է: Համայնքի ներկայացուցիչների հետ քննարումներ ունեցանք: Հողը դեռ չենք գնել, պետությունը մեզ ոչինչ չի տալիս, դա մասնավոր բիզնես է, մեզ ոչ մի բան պետությունից հարկավոր չէ»,-ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ մոտ 25 հա տարածք  են վերցնլու, որը երեսուն տարուց ավելի է անմշակ վիճակում է գտնվում: Տարածքի կողքով  անցնում է Հրազդան գետը, որից սարսափելի է հոտ է գալիս, և այն պետք է մաքրել:

Էկոայգում  միայն կոկորդիլոսներ չեն լինելու. կլինեն հավեր, բադեր, Հայաստանին բնորոշ կենդանիների տարատեսակներ:

Հարցին, թե ինչ պլաններ ունեն հետագայում կոկորդիլոսների հետ կապված, երկրաբանը պատասխանեց.

«Կոկորդիլոսը յոթ տարի հետո նոր կդառնա չափահաս և կսկսի ձու արտադրել, այսինքն յոթ տարի ներդում ենք անելու, սակայն պիտի սկսել, որ արդյունքի հասնենք: Հետագայում կոկորդիլոսի կաշին մշակելու նպատակ կա,  միսը չի հայտնվի տոնական սեղաններին, ոսկորները  օգտագործվում են պարֆումերիայի մեջ, իսկ ատամները՝ ոսկերչության»: