Կապան քաղաքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել


Կապան քաղաքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Փետրվար 2 21:08 2019

Փետրվարի 2-ին՝ ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում: Այս  մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: