Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07: 45-ի սահմաններում Այնթապ գյուղի վարչական տարածքում գործող «Ինեսսա» սուպերմարկետի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 29-ամյա Արշակ Ղուկասյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 XZ 964 համարանիշի և 45-ամյա Ադիս Աբրահամյանի վարած Mitsubishi Pajero մակինիշի 20 ՏՍ 636 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր, 16-ամյա Ն.Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին բուժօգնությունը ստանալուց հետո երեխային տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:










