3 հոգի թունավորվել են շմոլ գազից


3 հոգի թունավորվել են շմոլ գազից
Հունվար 30 00:25 2019

Հունվարի 27-ին՝ ժամը 20-ին, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել Հարթավան գյուղի 3 բնակիչ: Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, իրենց տանը գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն