Ոստիկանները չորս օրում բացահայտել են հանցագործության 145 դեպք


Ոստիկանները չորս օրում բացահայտել են հանցագործության 145 դեպք
Հունվար 29 21:55 2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 145 դեպք։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 45, մարմնական վնասվածք հասցնելու 22, խարդախության 13, ծեծի 12, թմրամիջոցի հայտնաբերման 11, յուրացման կամ վատնման 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6, թմրանյութի իրացման 5, բնակարանային գողության ու ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու 4-ական, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման ու խուլիգանության 2-ական, ավազակային հարձակման, պետական հասարակական ունեցվածքի գողության, ընտրական իրավունքի խախտման, ազատությունից ապօրինի զրկելու, պետական սահմանն ապօրինի հատելու և սպանության սպառնալիքի 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 13 հետախուզվող, կամավոր ներկայացել է 20-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու 4, բնակարանային գողության 3 և գույքի դիտավորությամբ վնասման 1 դեպք։ 

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 73-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: