Կողոպուտ Երևանում. երիտասարդը մտել է «Հայփոստ»-ի 39 մասնաճյուղ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար


Կողոպուտ Երևանում. երիտասարդը մտել է «Հայփոստ»-ի 39 մասնաճյուղ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար
Հունվար 29 20:38 2019

Քիչ առաջ կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի երիտասարդ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան 7 հասցեում գործող «Հայփոստ»-ի թիվ 39 մասնաճյուղ է մտել և աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար, գրում է shamshyan.com-ը:

Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե ինչքան գումար է հափշտակվել «Հայփոստ»-ից: Ըստ նախնական տեղեկությունների՝ կողոպուտ կատարելու հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: