Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին


Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին
Հունվար 29 20:12 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկն ազդարարող համերգին: 

Միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: