Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Սարալանջից դեպի Սարի թաղ տանող ճանապարհահատվածում, Mitsubishi մակնիշի 05 AL 551 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քայլերին, և գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը երիտասարդ աղջիկ է եղել:










