Տավուշի մարզի Չինչին գյուղում մոտ 3000 քմ խոտածածկ տարածք է այրվել


Տավուշի մարզի Չինչին գյուղում մոտ 3000 քմ խոտածածկ տարածք է այրվել
Հունվար 22 19:23 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 22-ին, ժամը 14:39-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Չինչին գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Յալի գլուխ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարվել՝ 17:08-ին: Այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք և ջերմահարվել վագոն-տնակի թիթեղյա երեսպատումը (մոտ 2 քմ):