Տավուշի մարզային քննչական վարչությունը Դիլիջանի բնակչին մեղադրանք է առաջադրել համաքաղաքացուն վրաերթի ենթարկելու եւ անօգնական թողնելու համար։
Դեպքը տեղի է ունեցել 2018թ սեպտեմբերի 4-ի՝ն ժամը 20:00-ի սահմաններում, 44-ամյա Մարկոսյանը ոչ սթափ վիճակում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցով երթևեկելիս,վրաերթի է ենթարկել Դիլիջան քաղաքի բնակիչ Սուրեն Խաչատրյանին։ Այնուհետեւ կանգնեցրել է ավտոմեքենան,մոտեցել տուժողին և տեսնելով որ նա ողջ է, քաշելով հանել է ճանապարհի երթևեկելի գոտուց ու թողնելով պատահարի վայրը՝ հեռացել։ Իսկ Սուրեն Խաչատրյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։
Վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով։
Քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան։










