Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ը ու Lada-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց


Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ը ու Lada-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Հունվար 19 22:30 2019

Այսօր, հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Սիսավան-Վանաշեն մինչհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Lada-21099 մակնիշի 34 NС 786 համարանիշի և Volkswagen մակնիշի X195XA161 RUS համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով` քաղաքացիների օգնությամբ, դուրս են բերվել ավտոմեքենաներից, և տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: